Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:12

Աբդուլա Գյուլը մտադիր է առաջադրվել գալիք նախագահական ընտրություններում

Աբդուլա Գյուլը մտադիր է առաջադրվել գալիք նախագահական ընտրություններում

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը մտադիր է իր թեկնածությունը առաջադրել նախագահի պաշտոնի՝ 2023թ կայանալիք ընտրություններում։

Այս մասին հաղորդում է Axar.az լրատվականը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին։

Աղբյուրը նշում է, սակայն, որ Աբդուլա Գյուլն անձամբ չի հաստատել այս շրջանառվող լուրերը, բայց միևնույն ժամանակ նա նաև չի էլ հերքել այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Աբդուլա Գյուլը Թուրքիայի Հանրապետության թվով 11-րդ նախագահն է։Նա պաշտոնավարել է 2007-2014 թթ։ Հիշեցնենք, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը 2019թ մունիցիպալ ընտրություններում կորցրել էր իշխանությունը Ստամբուլում և Անկարայում, որտեղ առավելության էր հասել գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (РНП) թեկնածուն։

Մունիցիպալ ընտրություններում ընդհանուր հաշվարկով Էրդողանի կուսակցությունը հավաքել էր ձայների 51%-ը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Էրդողանը հայտարարել էր, որ այդ ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու Թուրքիայի և իր կուսակցության գոյատևման համար։

Հավելենք նաև, որ իր ղեկավարած « Արդարություն և զարգացում » կուսակցությունը իշխանավարում է Թուրքիայում արդեն 16 տարի։ ՏԻՄ ընտրությունների արդյունքները փաստում են Թուրքիայում 2023թ․ կայանալիք նախագահական ընտրություններում թեժ մրցակցության և երկրի քաղաքական վերնախավում հնարավոր վերադասավորումների մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+