Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է արտոնություններ տրամանդրել տնտեսության և բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններին։ Հարկային արտոնություն ստանալու նպատակով ՀՀ կառավարություն է դիմել 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություն։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համաձայն Նիկոլ Փաշինյանի գրառման՝ Կառավարությունն 89 ընկերությունների արդեն արտոնություն տրամադրել է։ Այդ ընկերությունները Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2022 թ․ կստեղծեն միջինում $1000 աշխատավարձով 800 աշխատատեղ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի գրառման՝ այդ ընկերությունների 20%-ն ստեղծվել են ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրայից, Վրաստանից և Մալթայից հայրենադարձված հայերի կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






