Իրանում՝ Պարսից ծոցի ջրային տարածում գտնվող Քիշ կղզում տեղի է ունեցել Միջազգային բանակային խաղերի «Խորություն-2019» մրցույթի միջազգային փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջազգային բանակային խաղերի «Խորություն-2019» մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը։
«Խորություն-2019» մրցույթին կմասնակցեն Ռուսաստանի, Իրանի, Վենեսուելայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Սիրիայի և Չինաստանի ներկայացուցիչները։
Ջրասուզորդների բազմամարտի «Խորություն-2019» միջազգային մրցույթը տեղի կունենա օգոստոսի 4-14-ը:
Իրանն արդեն երկրորդ անգամ է դառնում Միջազգային բանակային խաղերի համակարզմակերպիչ երկիր և երկրորդ անգամ է ընդունում ջրասուզորդների մրցույթն իր տարածքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






