Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա:
Արման Թաթոյանը Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
«Հանդիպման օրակարգը դեռևս հայտնի չէ, սակայն Արման Թաթոյանը պարբերաբար տարբեր առիթներով մեր հայրենակիցների իրավունքների երաշխավորության հարցերը քննարկում է իր ռուս գործընկերոջ հետ»,- նշել են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






