Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:57

«Սիրիայի ազատ բանակ»-ը պատրաստ է կռվել Թուրքիայի հետ քրդերի դեմ պայքարում

«Սիրիայի ազատ բանակ»-ը պատրաստ է կռվել Թուրքիայի հետ քրդերի դեմ պայքարում

Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ»-ը (հակակառավարական զինված խմբավորում Սիրիայում) պատրաստ է Անկարային աջակցել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ իրականացվելիք ռազմական գործողությանների ընթացքում:

Այս մասին հայտարարել է Սիրիայի ազատ բանակի խոսնակ Յուսուֆ Համուդը։

Յուսուֆ Համուդը նշել է, որ իրենց տրամադրության տակ գտնվող 114 հազար զինվորներ պատրաստ են Թուրքիայի բանակի հետ միասին ներխուժել Եփրատի արևելք։

Համուդը հնարավոր գործողությունների վերաբերյալ կոնկրետ ժամկետներ չի նշել:

«Սիրիայի ազատ բանակ»-ը նման հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից հետո, որի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին։

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական։ 2018թ, Թուրքիան Սիրիայի Աֆրին նահանգում հենց վերոնշյալ ընդդիմադիր ուժերի օգնությամբ իրականացնեց «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որի հետևանքով այն դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+