Ռազմարդյունաբերությանը հատկացվող բյուջեն կրկնապատկվելու է․ 2,8 մլրդ-ի փոխարեն այս ոլորտին կհատկացվի 6 մլրդ դրամ գումար:
Ստեղծվել են ֆինանսավորման նոր մեխանիզմներ, որոնք հնարավրություն են տալիս գաղափարի առաջացումից մինչև համապատասխան ընկերություններ, այնուհետև արտադրանք և շուկա շրջանառության միջոցով։ Այս մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Հակոբ Արշակյանի խոսքով ՊՆ-ին կից Ռազմարդյունաբերական պետական կոմիտեն, գիտահետազոտական ինստիտուտներն ու գործարաններն անցնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ենթակայության տակ։
Նախարարության կից ստեղծվելու է նաև Բարձր տեխնոլոգիական խորհուրդ, որտեղ ներգրավելու են ոլորտի մասնագետներին՝ նոր նախագծերը նաև նրանց հետ քննարկելու համար: Նախարարությունը նախատեսում է կրթական ու դրամաշնորհային ծրագրեր իրականացնել ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:
Հակոբ Արշակյանի խոսքով այս տարի կսկսեն ինժեներական քաղաք կառուցման աշխատանքները և այն ընկերությունները, որոնք սեփական թանկարժեք սարքավորումներ ու հզորություններ չունեն, կկարողանան օգտվել ընդհանուր լաբորատորիաներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






