Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման մասին։
Թուրքիայի ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հրամանագրի ստորագրումից հետո հայտնի է դարձել նաև, թե երբ կվերանա վիզային ռեժիմը սովորական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։
Ըստ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարության՝ Թուրքիայի քաղաքացիները օգոստոսի 7-ից կարող են առանց վիզայի մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք և կարող են մնալ երկրում 30 օր։
Բացի այդ՝ Ռուսաստանում Թուրքիայի քաղաքացիների կացության ժամանակահատվածը յուրաքանչյուր 180 օրվա մեջ չպետք է գերազանցի 90 օրը։
Հայտնի է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 25-ին հրամանագիր էր ստորագրել հրամանագիր ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






