Բաքուն շահագրգռված է Կասպյան տարածաշրջանում համագործակցության ամրապնդմամբ։ Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք ծառայում են տնտեսական համագործակցության ամրապնդմանն ու կասպյան պետությունների հարուստ ներուժի առավելագույն բացահայտմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Մամեդյարովը նշել է, որ Կասպյան երկրների միջև համագործակցության այս ձևաչափի գործարկման արդյունքում Ադրբեջանի հիմնական ակնկալիքներն են համագործակցության կոնկրետացումը տարածաշրջանում իրականացվող կարևոր նախաձեռնությունների շրջանակներում:
Մամեդյարովի խոսքով էներգիայի, լոգիստիկայի և այլ նախագծերի ակտիվացումը կծառայի տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի շահերին և առաջին հերթին կասպյան տարածքին։
Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանը տրամադրված է շարունակելու ակտիվ մասնակցությունը տարածաշրջանի ամենահարուստ տնտեսական ներուժի բացահայտման գործում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






