Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է գտնվել Անկարայում անցկացվող դեսպանների 11-րդ կոնֆերանսին։
Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կողմից գնված ռուսական C-400 համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի և դրա պատճառով լարված թուրք-ամերիկյան հարաբերությունների։
Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն հասցրել է առաջին պատժամիջոցը կիրառել Թուրքիայի դեմ՝ կասեցնելով Անկարայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում։
Էրդողանի խոսքով չկան տվյալներ, որոնց համաձայն C-400-ները վնաս են հասցնելու F-35-ներին և ՆԱՏՕ-ին։ Ավելի վաղ նման համակարգեր այլ երկրներ էլ են գնել։
«C-400-ների պատճառով Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունները հարցականի տակ դնելը սխալ է։ C-400-ների գնումը ոչ թե ռազմավարական, այլև առևտրային քայլ էր։ Մենք այս հարցի լուծման ուղղությամբ ամեն ջանք գործադրեցինք, այդ թվում համատեղ հանձնաժովի ստեղծման նախաձեռնությունը»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ավարտել է C-400-ների առաջին խմբաքանակի մատակարարումը Թուրքիային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






