Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն գործընթացների մեջ ներգրավվածության համար: Այդ մասին օգոստոսի 9-ին հայտնել է Ատամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
Սերգեյ Սլեսարյովի խոսքով Ատամբաևը կալանավորված կմնա մինչև վերջինիս դեմ հարուցված գործի հետաքննության ավարտը՝ օգոստոսի 26-ը։
Հիշեցնենք, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում՝ Ղրղզստանի հատուկ ծառայությունների իրականացրած գործողության արդյունքում: Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ Ատամբաևը խախտել է Սահմանադրությունը՝ զինված դիմադրություն ցույց տալով ուժայիններին:
Նշենք, որ Ատամբաևի կողմնակիցները բողոքի ակցիաներ են սկսել Բիշքեկի կենտրոնում՝ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի նստավայրի մոտ: Ցուցարարները պահանջում են գործող նախագահի հրաժարականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






