Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:45

Ղրղզստանի նախկին նախագահին պատկանող «Апрель» հեռուստաալիքի գույքը կալանքի տակ է առնվել

Ղրղզստանի նախկին նախագահին պատկանող «Апрель» հեռուստաալիքի գույքը կալանքի տակ է առնվել

Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին պատկանող «Апрель» հեռուստաալիքի գույքը:

Համաձայն ԶԼՄ-ների տեղեկությունների՝ «Апрель»-ի, ինչպես նաև մի քանի այլ հեռուստաալիքների հեռարձակումն արգելվել է օգոստոսի 7-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի ուժային ծառայությունները հատուկ գործողություն էին սկսել նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին ձերբակալելու ուղղությամբ։ Այս գործողությունը պատճառ էր դարձել ուժայինների և Ատամբաևի կողմնակիցների միջև լուրջ բախումների, որի հետևանքով տուժել էր 98 և մահացել մեկ մարդ:

Ղրղզստանի նախկին նախագահին մեղադրանք է առագադրվել կոռուպցիոն գործընթացների մեջ ներգրավվածություն ունենալու համար։

Ատամբաևը օգոստոսի 8-ի երեկոյան հանձնվել էր իրավապահներին և կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 26-ը։

Նշենք, որ 2017 թ․ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Ատամբաևը երկրի ղեկավարի պաշտոնը փոխանցել էր Սոորոնբայ Ժեենբեկովին:

Կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործերի էին հարուցվել: Ատամբաևը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից, նրա դեմ տարբեր մեղադրանքներ էին առաջադրվել, որոնք նա չի ընդունում՝ պնդելով, որ իր դեմ բոլոր մեղադրանքներն ունեն քաղաքական բնույթ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+