Ուկրաինան և Թուրքիան բարձր ճշգրտության զենքի և օդատիեզերական արտադրությամբ զբաղվող ձեռնարկություն են ստեղծել։ Համագործակցության երկու կողմեր են համարվում ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունն ու թուրքական Baykar Defence ընկերությունը, վերջինս մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի արտադրության բնագավառում։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունը։ Այս ձեռնարկության ստեղծումը միտված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զուգակցումը և այս ոլորտում զարգացում երաշխավորող սպառազինությունների նոր տեսակների արտադրությունը:
Հավելենք, որ ձեռնարկությունն արդեն իսկ զբաղվում է համատեղ նախագծերի իրագործմամբ, որոնցից է նոր տեսակի «մահաբեր» անօդաչու թռչող սարքի մշակումը, որը իզորու է ժամերով գտնվել օդում, մեծ արագություն զարգացնել և բարձր ճշգրտությամբ և լայն սպեկտրով հարված հասցնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






