Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
«Հարգարժա՜ն Վլադիմիր Նիկոլայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Ձեր ապրած տարիները թույլ են տալիս ընդգծել, որ հասել եք նշանակալի բարձունքների աշխատանքում, շատ բան եք տեսել, անցել եք բազում փորձությունների ու դժվարությունների միջով»,- ասված է Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում։
Բակո Սահակյանը նշել է, որ դիվանագետը ողջ կյանքի ընթացքում անձնվիրաբար ծառայել է իր երկրին, հաստատակամորեն պաշտպանել նրա շահերը։
ԱՀ նախագահը նշել է, որ անգնահատելի է Կազիմիրովի ավանդն արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:
«Արցախում միշտ հատուկ վերաբերմունք է եղել Ձեր նկատմամբ: Դուք վայելում եք մեր ժողովրդի անկեղծ հարգանքը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»,- ասված է Արցախի շնորհավորական ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






