Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 12-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը։
Աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլայ Պատրուշևը հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Այցի շրջանակներում ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակների միջև աշխատանքային քննարկումներ տեղի կունենան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






