Արցախի Հանրապետության իշխանությունները ջանքեր են գործադրում Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ ԱԳՆ-ն։
Զինծառայող Արայիկ Ղաարյանի՝ ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը և հայտնվել է Ադրբեջանի տարածքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






