Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բորմ լե Միմոսա գյուղի մոտ գտնվող Ֆոր-դը-Բրեգանսոն ամառանոցում հանդիպել են։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 20-ին լրատվամիջոցներին ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքները։
Երկու երկրների նախագահների օրակարգային հարցերից էր ուկրաինական հակամարտության կարգավորումն ու Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Բրեգանսոնում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ Արցախյան հակամարտությանը: Զրուցակիցները քննարկել են նաև կլիմայի փոփոխություններին, Արկտիկայի իրավիճակին և այլն։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հանդիպումը կայացել է G7-ի գագաթնաժողովին նախօրեին։ G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 24-26-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






