Սերբիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն իր թվիթերյան էջում գրառում է կատարել այն մասին, որ հնարավոր է հոկտեմբեր 25-ին ստորագրվի ազատ առևտրի գոտու համաձայնագիր Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև։ Դեսպանը կարծում է, որ սա նշանակալից իրադարձություն է, ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում դրան:
25 октября ожидается подписание соглашения о зоне свободной торговли между Сербией и Евразийским экономическим союзом. Это значимое событие, СМИ уделяют ему обоснованное внимание. ЕАЭС – эффективный, отвечающий современным требованиям интеграционный проект.
Ըստ դեսպանի՝ ԵԱՏՄ-ն արդյունավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ինտեգրացիոն միավորում է։ Բելգրադի համար փաստաթղթի վավերացումը հնարավորություն կտա մուտք գործել ավելի քան 182 միլիոն սպառող և ավելի քան 1,9 տրիլիոն դոլար ընդհանուր ՀՆԱ ունեցող շուկա: Բացի այդ, Սերբիան հնարավորություն ունի դառնալ երկու խոշոր կողմերի՝ ԵՄ և ԵԱՏՄ կապող տարածաշրջան։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն արդեն ստորագրել է համաձայնագրեր մի շարք երկրների հետ։ Մասնավորապես․ Իրանի հետ՝ ժամանակավոր համաձայնագիր ազատ առևտրի գոտու ստեղծման մասին, Չինաստանի հետ՝ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Վիետնամի հետ՝ ազատ առևտուր իրականացնելու մասին համաձայնագիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






