Իրանում ավարտվել են «Բավար-373» սեփական արտադրության զենիթահրթիռային համակարգի մշակման աշխատանքները։ Թեհրանն օգոստոսի 22-ին ներկայացրել է «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որը ռուսական C-300 համալիրների նմանօրինակն է։ Համակարգերը ներկայացվել են Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից:
«Բավար-373» զենիթահրթիռային համալիրը մշակվել և լիովին նախագծվել է Իրանում։ Համալիրների արտադրության աշխատանքները մեկնարկել են դեռևս 2010 թվականին, սակայն առաջին անգամ ներկայացվել են 2016 թվականի օգոստոսին։
Համալիրները փորձարկում են անցել 2017 թվականին: Իրանցի զինվորականները նշել են, որ համալիրը C-300-ի համեմատությամբ ավելի զարգացած է, որը կարող է մրցակցել ռուսական զենիթահրթիռային համալիրների հետ:
Զենիթահրթիռային համալիրի վրա տեղակայված է «Սայադ-4» հրթիռներով և կարող է խոցել կործանիչներ և «անտեսանելի ինքնաթիռներ», անօդաչուներ, թևավոր ու բալիստիկ հրթիռներ 27 կիլոմետր բարձրության և 200 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ որում, համալիրը կարող է թիրախները հայտնաբերել ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






