Անցյալ շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 18-ից 24-ն ընկած միջակայքում, Արցախյան ճակատում՝ արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ։ Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ սահմանապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական առաջադրանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






