Արդեն երկրորդ անգամ Արցախում է Եվրախորհրդարանի գերմանցի պատգամավոր Մարտին Զոնեբորնը: Այս անգամ նա ղեկավարում է գերմանացի դասախոսներից, գրողներից, լրագրողներից և Die PARTEI-կուսակցության 25 հոգուց բաղկացած պատվիրակությունը:
Օգոստոսի 26-ին պատվիրակության անդամներին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, կայացել է հանդիպում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Եվրոպայի հետ բարեկամության խմբի» անդամ պատգամավորների հետ
Պատվիրակությունը հասցրել է այցելել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող (HALO Trust) միջազգային կազմակերպության Արցախյան գրասենյակ:
Պատվիրակության այցը ճանաչողական է, նախատեսված են հադիպումներ Արցախի քաղաքական, հասարակական շրջանակների հետ, անմիջական շփումներ արցախցիների հետ, այցելություններ Արցախի տեսարժան վայրեր:
Այցը կազմակերպվում է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






