ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում՝ առանձնատանը, բնակարանում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց պատկանող տարածքներում և առանձնատներում: Ըստ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Գագիկ Խաչատրյանը ձերբակալված չէ, սակայն խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանին բերման կենթարկեն ԱԱԾ։
Ըստ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ չի բացառվում, որ ներկայացված մեղադրանքին կկցվեն այլ հոդվածներ։ Արթուր Վանեցյանը հավելեց, որ ցանկացած գործողություն ԱԱԾ- ում հիմնված է ապացույցների վրա և առանց ապացույցների որևէ գործողություն տեղի չի ունենում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






