Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով օգոստոսի 29-ին նշանակված ՍԴ նիստը չի կայանա։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանը։
Համաձայն ՀՀ ՍԴ հայտարարության՝ դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգել ՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից։ Դատաքննությունը նշանակվել է սեպտեմբերի 3–ին ժամը 11։00–ին։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով պետք է քննի Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։
Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






