Բելոռուսում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել որտեղ հայտնում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հինգշաբթի կժամանի Մինսկ՝ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր քննարկելու և աջակցող դիրքորոշում հայտնելու Բելոռուսի անկախությանը։ Մասնավորապես հայտարարության մեջ ասվում է․
«ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը օգոստոսի 29-ին կայցելի Մինսկ: Բոլթոնը հանդիպումներ կունենա նախագահ Լուկաշենկոյի և արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը և ընդգծելու ԱՄՆ–ի աջակցությունը Բելառուսի ինքնիշխանությանը և անկախությանը»։
Բոլթոնը կլինի ամենաբարձր մակարդակի ԱՄՆ պաշտոնյան, ով այցելել է Բելառուս վերջին 20 տարվա ընթացքում:
Forin Polis ամսագրի համաձայն, հաջորդ ամիս նախատեսվում է նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի այցը Բելառուս: Ուղևորության ընթացքում սպասվում է, որ նա կքննարկի երկրում ամերիկյան դիվանագիտական ներկայության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Տարածաշրջանային այցերի շրջանակներում Ջոն Բոլթոնի հաջորդ կանգառը Լեհաստանն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






