Ազգային անվտանգության ծառայությունը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ փաստաթղթեր է պահանջել ՊԵԿ-ից։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ քրեական գործի նախաքննություն իրականացնող մարմինի քննչական գործողությունների արդյունքում որոշակի փաստաթղթեր է ձեռք բերվել ՝ այդ թվում նաև ՊԵԿ-ից։ Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում որոշակի եզրահանգումների է եկել։ՊԵԿ նախագահը, մատնաշնելով նախաքննության գաղտնիության սկզբունքը, հրաժարվեց պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչ փաստաթղթեր է ԱԱԾ-ն պահանջել ՊԵԿ-ից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը պաշտոնական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






