Այսօր՝ Օգոստոսի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը։
ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը գլխավորել է վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխը։
ՊՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկման են դրված եղել ռազմական ոստիկանության բնագավառում փոխգործակցության ներկա վիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները։
Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև նաև ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցության զարգացմանն ուղղված այլ հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






