Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 27-ին հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է վճարել իր՝ Եվրոպայի խորհուրդ 2017 և 2018 թթ համար կուտակված անդամավճարը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Եվրախորհրդին անդամավճարներ չէր վճարում այն բանից հետո, երբ իր պատվիրակությանը զրկվել էին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից՝ Դոնբասի իրադարձությունների և Ղրիմի միացման հիմքով։
Իսկ այս տարվա հունիսին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների վերականգնումից Ռուսաստանն արդեն իսկ վճարել էր Եվրոպայի խորհրդի բյուջեին 2019թ-ի համար նախատեսված անդամավճարն ամբողջությամբ։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս որոշման մասին Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել է Եվրախորհրդին։
Նշենք, որ ԵԽ-ի կողմից դեռ համապատասխան արձագանքն չի ստացվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






