Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Լյուքսեմբուրգում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։
«Տաշիր» ընկերությունը բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում է Երևանի սրտում գտնվող «Նոր Երևան» այգում (Սարյան-Մաշտոց հատված) և Ազատության հրապարակի հարակից Կարապի լճի տարածքում համատեղ դիտելու «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։
Հիշեցենք, որ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն սեփական դաշտում օգոստոսի 22-ին 2:1 հաշվով հաղթանակ է տարել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի»-ի նկատմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






