Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ-ին հետաձգել Սիրիայի հյուսիս-արևելքում «անվտանգ գոտի» ստեղծելու իր պլանը։
Թուրքիան մեկնաբանում է այս պահանջն այն փաստարկով, որ Մանբիջում «անվտանգ գոտի» ստեղծելու պլանը դանդաղեց և դա կապված էր քրդական ոստիկանության ներկայությամբ տարածաշրջանում։ Մասնավորապես Էրդողանը հայտարարել է․
«Մենք չենք հանդուրժի նույն դանդաղող պրոցեսը, ինչպես Մանբիջում»։
Հայտարարության մեջ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից նշվում է նաև, որ Էրդողանը խոսել է Դոնալդ Թրամփի հետ՝ Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին զարգացումների վերաբերյալ։
Անկարան և Վաշինգտոնը անհամաձայնություն ունեն քրդական ոստիկանական ուժերի Սիրիայի տարածքում գործողություններ իրականացնելու փաստի: Քրդական ՔԲԿ զինյալ կազմակերպությանը Անկարան համարում է «ահաբեկչական» խմբավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






