«Էլարդ»-ի փորձագետների հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի գրառման՝ ի հայտ եկած նոր հանգամանքները քննության և գնահատման կարիք ունեն:
«Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը շրջակա միջավայի վրա ազդեցության նոր գնահատում անցնելու կարիք ունի»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ պետք է եզրակացություն տա մինչև սեպտեմբերի 4-ը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Էլարդ» ընկերության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանս պետք է անցկացվի, որին պետք է մասնակցնեն կառավարության, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների ու հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






