Գերագույն ռադայի պատգամավորները հաստատել են Ալեքսեյ Գոնչարուկի թեկնածությունն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում։
Նորընտիր վարչապետը առաջադրվել էր Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից։
Գերագույն ռադայի 290 պատագամավորներ քվեարկել են Ա․ Գոնչարուկի օգտին։
Ըստ Ուկրաինիայի սահմանադրության՝ կառավարության ղեկավարի թեկնածությունը հաստատելու համար անհրաժեշտ է 226 ձայն։
Նշենք, որ Ալեքսեի Գոնչարուկը դարձավ Ուկրաինայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






