Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 30-ին աշխատանքային այցով ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Դավիթ Տոնոյանը գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է բանակային առաջնագծի հյուսիսային և արևելյան ուղղություններում տեղակայված սահմանային հենակետեր, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքերի ամրապնդման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման և հակառակորդի նկատմամբ մարտավարական առավելության ապահովման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին:
Դավիթ Տոնոյանն ու Կարեն Աբրահամյանը քննարկել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր հարցեր։
Հայկական երկու պետությունների Պաշտպանության նախարարները նաև հանդիպումներ են ունեցել ԱՀ ՊԲ հրամանատարության ու ժամկետային զինծառայողների անձնակազմի հետ, խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին և վստահեցրել վերջիններիս, որ ծառայողական պայմանների բարելավման ու մարտական հնարավորությունների կատարելագործման խնդիրները այսուհետ ևս կգտնվեն հայկական զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






