Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»,- ասված է Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նշենք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Նստաշրջանի արդյունքում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անկախության մասին հռչակագիրը։ Անկախ Արցախն այսօր տոնում է անկախության 28-րդ տարեդարձը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






