Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հաստատել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Մամուկա Բախտաձեն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհակալաություն հայտնել իր նախորդներին, ինչպես նաև հաջողություն է մաղթել ապագա վարչապետին:
Համաձայն Վրաստանի օրենսդրության՝ վարչապետի լիազորությունները դադարեցվում են հրաժարական տալուն պես, սակայն կառավարությունը կշարունակի իրավասությունների կատարումը, մինչ նոր վարչապետի նշանակումը:
Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության՝ վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք Է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին և կառավարության ծրագրին:
Նշենք, որ Մամուկա Բախտաձեին վարչապետի պաշտոնում Վրաստանի խորհրդարանը հաստատել էր 2018 թվականի հունիսի 20-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






