ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 30-ին այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր։
Այցի ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարների զեկույցները, տեղում ծանոթացել մարտական հերթափոխության ընթացքին, դիրքապահների մարտական պատրաստությունը։ Բացի դրանից ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այցի ընթացքում զրուցել է զինծառայողների հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպիսին են ծառայության պայմանները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






