Երկուշաբթի Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները Սենատի նախագահ են ընտրել Դարիգա Նազարբաևային։ Այս մասին հայտնում է Սենատի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ալիմժան Քուրթաևը՝ փակ քվեարկությունից հետո։
Սենատի նախագահի պաշտոնում Դարիգա Նազարբաևայի թեկնածությունն առաջադրել է Ղազախստանի նախագահ Քասըմ Տոկաևը։
56-ամյա Դարիգա Նազարբաևան մարտի 20-ին միաձայն ընտրվել էր Սենատի նախագահ։ Ավելի վաղ նա Սենատում զբաղեցնում Էր միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնը: Նազարբաևան Սենատի պատգամավոր Էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 13-ին:
Նշենք, որ Դարիգա Նազարբաևան Ղազախստանի առաջին նախագահի՝ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






