Ադրբեջանում սեպտեմբերի 2-ին մեկնարկել են «ԹուրԱզ Գարթալը- 2019» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը։
«ԹուրԱզ Գարթալը- 2019»-ին մասնակցելու նպատակով Թուրքիա են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ, P-235 բեռնատար ինքնաթիռ, UH-70 և CH-47 բազամաֆունկցիոնալ, բեռնատար, ինչպես նաև AH-1W «Աթաք» հարվածային ուղղաթիռներ: Ադրբեջանական կողմից ներգրավվելու են ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ:
Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 16-ը։
Նշենք, որ «ԹուրԱզ» զորավարժություններըն անցկացվում են 2014 թվականից՝ ամեն տարի: 2018 թվականին այն անցկացվել է Թուրքիայում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






