Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:34

Հայաստանը շարունակելու է Սիրիայում հումանիտար գործունեությունը․ Դավիթ Տոնոյան

Հայաստանը շարունակելու է Սիրիայում հումանիտար գործունեությունը․ Դավիթ Տոնոյան

Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ-ն Հայաստանի առջև պահանջ է դրել դուրսբերել զորախումբը Սիրիայից, իսկ ռուսական կողմն էլ պահանջել է ավելացնել թվակազմը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այդպիսի բան չգիտեմ, դա իրականությանը չի համապատասխանում: Այդպիսի քննարկում չի եղել: Ինչ վերաբերում է Սիրիայում հայկական առաքելության տեղակայմանը, դա եղել է ՀՀ կառավարության որոշմամբ. «Մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում»,-նշել է Դավիթ Տոնոյանը։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սիրիայում գտնվող հայկական խաղաղապահ առաքելությունը պատրաստության բարձր աստիճանի է բերված և կատարելու են այն, ինչ իրենց վերադասը կհրամայի:

«Մեր խաղաղապահների հետ կապված ոչ մի խնդիր չկա»,- հավելել է Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ևս անդրադարձել է այս տեղեկատվությանը և հերքել այն՝ նշելով, որ Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը, նեղ անձնական շահերից ելնելով, անընդունելի է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+