ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
Մովսես Աբելյանը պատասխանատու կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում բազմալեզվության իրականացման համար:
Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը:
Հիշեցնենք, որ Մովսես Աբելյանն այս տարվա հունիսի 11-ին նշանակվել էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







