Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրելու մասին: Այս մասին տեղեատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ վարչապետի միջնորդությամբ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԱԻՆ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են Արտակ Ջանիբեկի Նահապետյանը, Սերոբ Սանասարի Գաբրիելյանը, իսկ Երախտագիտության մեդալով՝ Վահե Սուրիկի Հովհաննիսյանը, Գեորգի Սարգիսի Մխիթարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






