ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը:
Արամ Վարդևանյանը նշել, է որ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը չի նախատեսել որևէ կարգավորում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես օրինակ՝ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը. Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ ՍԴ-ն այդ մասով հոդվածը հակասահմանադրական է ճանաչել և անվավեր:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նշեց, որ հենց դրանով խախտվել են ՀՀ երկրորդ նախագահի Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը:
Արամ Վարդևանյանի խոսքով՝ անձնական ազատության իրավունքը կարող է խախտվել այն դեպքերում, երբ սահմանափակվում է և տվյալ դեպքում նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է:
Ըստ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանի՝ Քրեական դատավարության օրենսգրքում չկա ոչ մի նորմ, որը կկարգավորեր նման կարգավիճակով օժտված անձի արդար դատաքննության իրավունքը, երբ խոսքը գնում է խափանման միջոցի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






