Պետական անվտանգությանն կոմիտեի սահմանապահ ծառայության կոմիտեն իրենց Ֆեյսբուքյան կայքէջում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Հարավային Օսիայի սահմանապահ ծառայությունը նախատեսում է վրաց-օսական սահմանին գտնվող Ուեստա գյուղի մոտակայքում անցակետ կառուցել։
«Անցակետը տեղակայված է Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանային գծում՝ 944․8 բարձրության վրա»,- նշվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ անցակետի կառուցումն իրականացվում է մարդասիրական օպերացիայի շրջանակներում՝ նպատակ ունենալով պահպանել սահմանային ռեժիմը և ապահովել քաղաքացիների անվտանգությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






