Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:09

Զոհրաբ Մնացականյանն ամփոփում է Երևանում կայացած դեսպանահավաքի արդյունքները

Զոհրաբ Մնացականյանն ամփոփում է Երևանում կայացած դեսպանահավաքի արդյունքները

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսը։

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Երևանում կայացած դեսպանահավաքի արդյունքները։ Դեսպանահավաքի շրջանակներում կայացած առանցքային այցերից է ՀՀ ԱԳ կենտրոնական ապարատի ներկայացուցիչների ու արտերկրում հավատարմագրված դեսպանների այցն Արցախ։

«Առանց Արցախ այցելելու դեսպանահավաքը լիարժեք չէր լինի։ Արցախ կատարած այցը գործնական նշանակություն ունեցավ, քանի որ առարկայական քննարկումներ ունեցանք Արցախի նախագահի, ԱԳ նախարարի հետ»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։

Ավարտելով դեսպանահավաքի արդյունքերի ամփոփումը՝ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ դեսպանահավաքի շրջանակնում և՛ ՀՀ վարչապետի, և՛ իր՝ ԱԳ նախարարի, ելույթները նպատակ ունեին արտահայտելու ՀՀ-ի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության առաջնահերթյուններն ու նախանշելու հետագա գործողությունները։

«Արժեքներ գործողության մեջ․ Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ընտրության նպատակն էր արտահայտել ՀՀ արտաքին քաղաքականության կիրառական նշանակությունը։ Մենք արտահայտում ենք այն արժեքները, որոնք ընկած են մեր ազգային զարգացման, ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության հիմքում և այդ ամենը համադրում ենք միջազգային օրակարգի հետ»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։

«Դեսպանահավաքի շրջանակներում արտահայտեցինք մեր աշխարհագրական ու թեմատիկ գերակայություններն ու ընդգծեցինք այն կարևոր փաստը, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն իր մեջ պարունակում է մեր գերակա ուղղությունը՝ օգտագործելով միջազգային համագործակցությունը՝ մեր ներքին, ազգային նպատակները առաջ մղել»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+