Թուրքիայի հետ հարաբերություններում այսօր ունենք Ցյուրիխյան գործընթացի մերժման, Հայաստանի շարունակական շրջափակման, Արցախյան հակամարտության կարգավորման հարցում խիստ ընդգծված կողմնակալության, Հայոց ցեղասպության շարունակական ժխտման իրավիճակը։ Այս մասին այօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայոց ցեղասպանության գործում Թուրքիայի շարունակական ժխտման քաղաքականության գործում դրսևորվում է նաև այդ երկրի ղեկավարի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման քաղաքականությամբ»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։
Խոսելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն այդ գործընթացը ենթադրում է երկկողմանի ակտիվ քաղաքականություն։
«Թուրքիայի հետ հարաբերություններում դեռևս առաջընթացի մասին խոսելը դժվար է»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







