Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի հարցը չի կարող որևէ պահ դուրս գալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգից: Այս մասին ասյօր՝ սեպտեմբերի 6-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Չի կարող որևէ պահ այս հարցը դուրս օրակարգից: Մենք շատ ակտիվ աշխատում ենք այս ուղղությամբ մեր մյուս գործընկերների և Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ: Որևէ ջանք չի խնայվում՝ արդյունքի հասնելու համար»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
Ադրբեջանում գտնվող ՀՀ մյուս քաղաքացին՝ Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը, 2018 թ. հուլիսի 15-ից գերեվարված է և գտնվում է Ադրբեջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






