Սեպտեմբերի 8-28-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 աշխատակիցներ ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում կմասնակցեն «Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների և հրդեհների մարման եղանակների կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթացին:
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից դասընթացը կազմակերպվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ ԱԻՆ համագործակցության շրջանակներում։
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը հաջողություն է մաղթել փրկարարներին՝ ավելացնելով, որ նրանցից յուրաքանչյուրը ՌԴ-ում կներկայանա որպես ոչ թե անհատ, այլ կներկացանի Հայաստանը։
Արտակ Նահապետյանը հույս է հայտնել, որ փրկարարները կանեն ամենը, որպեսզի բարձր պահեն Հայաստանի պատիվը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






