Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:58

Ռուսական տեղեկատվական դաշտում աշխատող հակահայկական ուժերը լուրջ հակահարված են ստանում․ Ռուսաստանում ՀՀ դեսպան

Ռուսական տեղեկատվական դաշտում աշխատող հակահայկական ուժերը լուրջ հակահարված են ստանում․ Ռուսաստանում ՀՀ դեսպան

Ռուսական տեղեկատվական դաշտում աշխատող հակահայկական ուժերը լուրջ հակահարված են ստանում, թեև դա միշտ չէ, որ նկատելի է։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։

Վարդան Տողանյանի խոսքով մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմների պայմաններում։

«Հատկապես սոցիալական ցանցերում տիրող քաոսը վաղուց արդեն տեղեկատվական հարթակ չէ։ Եթե խոսենք դրանում Հայաստանի կարգավիճակի մասին, ապա պետք է հասկանանք, որ մեդիա և փորձագիտական ուժերը, որոնք ժամանակ առ ժամանակ քաղաքականություն են վարում Երևանի և Ստեփանակերտի դեմ, լուրջ տեղեկատվական հակահարված են ստանում»,- նշել է Վարդան Տողանյանը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից իրականացվող քարոզչությունը։

Ռուսաստանում ՀՀ դեսպանը հավելել է, որ աշխատանք է տարվում այն ապակառուցողական ուժերի դեմ, որոնք ինչ-որ ուղիներով, պատվերների հիման վրա, փորձում են վարկաբեկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, երկրի ղեկավարներին, կամ երկրում տեղի ունեցող գործընթացները։

Անդրադառնալով «Մաշուկ» համաժողովում իր ելույթին և Ադրբեջանի արձագանքին՝ Վարդան Տողանյանը նշել է, որ դրանում արտառոց ոչինչ չկա։

«Ադրբեջանցի լրագրողը բարձրացրեց Ղարաբաղի թեման և ստացավ այնպիսի պատասխան, որը կտար իր երկրի յուրաքանչյուր ներկայացուցիչ։ Դեսպանատունը շարունակում է ակտիվորեն աշխատել, կազմակերպել տարբեր միջոցառումներ։ Օրինակ` դեսպանատանը առաջիկայում սպասվում է Ստեփանակերտից հրավիրված խմբի ելույթը։

«Բայց պետք է հաշվի առնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությամբ ընթացող բանակցային գործընթացը միշտ մնացել է ԱԳՆ ղեկավարների մակարդակում։ Դեսպանատունը չի մասնակցել և չի մասնակցում այդ գործընթացներին»,- ասել է Վարդան Տողանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+