Աբխազիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ ԶԼՄ-ների փոխանցմամբ այս մասին հայտարարել է Աբխազիայի Կետրոնական ընտրական հանձնաժողովը:
Աբխազիայի տարածքում բացվել են ընդհանուր առմամբ 154 ընտրատեղամասեր։
Նախագահի պաշտոնի համար պայքարում են Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան և «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալխաս Քվիցինիան։
Օգոստոսի 25-ին կայացած ընտրություններում Ռաուլ Խաջիմբան հավաքել է 24.83 % ձայն, իսկ Ալխաս Քվիցինիան՝ 22.91 %։
Նշենք, որ Աբխազիայում նախագահական ընտրություններն անցկացվում են յոթերորդ անգամ՝ սկսած 1994 թվականից: Ըստ Աբխազիայի օրենսդրության՝ նախագահի պաշտոնում ընտրվում է ընտրություններում 50 % և ավելի ձայն ստացած թեկնածուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






