Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Աժ-ում պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման հետ: Նա նշել է, որ շատ կարևոր է հաշվի առնել ժողովրդի կարծիքը, կատարել համապարփակ ուսումնասիրություն և հստակեցնել՝ հանքի շահագործումից վնաս կլինի, թե՝ ոչ:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյոք պատգամավորը պատրաստ է ի բարօրություն ժողովրդի, անհրաժեշտության դեպքում փակել իր հանքարդյունաբերական գործարանները, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, որ կարվի, եթե ժողովուրդը նման հարց բարձրացնի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






