Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արևելյան շրջաններում, անվտանգ գոտու ստեղծման աշխատանքների մասին։
Էրդողանն իր խոսքում նշում է, որ իրենց դաշնակից ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքում հասկացել են, որ երկկողմ ցանկությունները չեն համընկնում։
ԱՄՆ-ն աջակցում է Եփրատի արևելյան ափին տեղակայված քրդական ուժերին,իսկ Թուրքիան փորձում է այդ տարածքներից հեռացնել Քրդական աշխատավորական կուսակցությանը և նմանատիպ այլ կազմակերպություններից զինյալներին։
Էրդողանը նշել է, որ, եթե մինչև սեպտեմբերի վերջ չլուծվի այս խնդիրը, ապա իրենք այլ ճանապարհով կմտնել Սիրիայի հյուսիսային հատված։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու մասին հայտնել է 2013 թվականին ԱՄՆ-ում։
Ըստ Էրդողանի ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկրիը լքող սիրիացիների համար այդ հատվածում կստեղծվի անվտանգային գոտի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






