ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Թբիլիսիում ընթացող, տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված 5-րդ միջազգային գիտաժողի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը պետք է լուրջ մոտենա բարեփոխումների գործընթացին:
Անդերս ֆոգ Ռասմուսենը նշել է, որ Վրաստանը ռազմական ոլորտում լուրջ առաջընթաց ունի. ցուցադրում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան հնարավորություններ։ Բացի դրանից, նախկին գլխավոր քարտուղարը նշում էր, որ Վրաստանը ընդլայնել է բարեփոխումների մասշտաբը, այնուամենայնիվ, եթե Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի ապագա անդամ, պետք է շարունակի ժողովրդավարության բարեփոխումները, պայքարի կոռուպցիայի դեմ և այլն։
Գիտաժողովի ընթացքում Անդերս ֆոգ Ռասմուսեն Վրաստանին առաջարկել է դաշինքին «առանց Հարավային Օսիայի և Աբխազիայի» անդամակցելու հարցը։
Հիշեցնենք, որ 2008 թվականին Բուխարեստում որոշում է կայացվել, որ Վրաստանը և Ուկրանիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Որոշումը դեռ ուժի մեջ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






